Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Աղոթարան

Աղոթարան
11.06.2025 | 22:00
Անկեալ առաջի Քո, բարերար եւ բազումողո՛րմ Աստուած,
աղաչեմք ամենայն սրտիւք մերովք եւ խնդրեմք զգթութիւն ի Քէն, որպէս խոստացար ծառայից Քոց եւ ասացեր.
«Զամենայն, զոր ինչ խնդրիցէք հաւատով յանուն Որդւոյ ի Հօրէ, տացի ձեզ»:
Շնորհեա՛ եւ այժմ հաւատացելոցս ի Քեզ եւ կատարեա՛ ի բարի զխնդրուածս մեր, զի ի Քեզ եմք ապաւինեալ:
Քոառատ ողորմութեամբդ մխիթարեա՛ զմեզ ի կեանս յայսոսիկ եւ առաջնորդեալ հասո՛ յանճառ երկնից արքայութիւնդ ի փառաբանութիւն եւ ի պատիւ Ամենասուրբ Երրորդութեանդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Դիտվել է՝ 1762

Մեկնաբանություններ